Սիրիայի Լաթաքիա քաղաքի հարավում պայթյունի հետևանքով չորս հարկանի շենք է ավերվել։ Ինչպես հայտնում է France24-ը, զոհվել է 3 մարդ: Հայտնում են 12 վիրավորի մասին, թեև «քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռ փնտրում են անհետ կորածներին»։
Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական խումբը պայթյունը որակել է որպես «դժբախտ պատահար», որը տեղի է ունեցել չպայթած զինամթերքը ապամոնտաժելու մի բնակչի փորձի հետևանքով: