Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջերմ զրույցի ընթացքում մի շարք հարցեր են քննարկել». ոչ պաշտոնական հանդիպմանը Պուտինը, Լուկաշենկոն և Ռահմոնը զանգահարել են Ալիևին

Մարտ 15,2025 20:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, որոնք համատեղ ոչ պաշտոնական հանդիպում էին անցկացնում, հեռախոսով կապ են հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկանում ենք Կրեմլի կայքից:

Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում ղեկավարները քննարկել են միջպետական ​​հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31