Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարող լինել փողոց դուրս գալու որոշում առանց այս հարցերի հստակեցման. Նարեկ Մալյանը՝ Բագրատ Սրբազանին

Մարտ 15,2025 19:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գրող, հասարակական գործիչ, «Վետօ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի Բագրատ Սրբազան, Ձեր այսօր հրապարակած տեսանյութից տպավորություն ստացա, որ նախապատրաստվում եք չարիքի իշխանության դեմ փողոցային պայքարի:

Ես քաղաքական գործիչ չեմ՝ սովորական ցուցարար եմ, մեկը այն հազարավորներից, որը 7 տարի է՝ մասնակից է պայքարի բոլոր հնարավոր եղանակներին:

Հետևաբար վերջին 7 տարիների պայքարի անարդյունավետության տեղ-տեղ դառը փորձը հաշվի առնելով, կան որոշ հարցեր, որոնք կարիք ունեն նախապես հրապարակային բարձրաձայնման հատկապես այն պատճառով, որ անխտիր բոլոր տապալված պայքարների պատասխանատվությունը վերջում դրվում է մեզ՝ ժողովրդի վրա:

Հարցերը հետևյալն են՝

  1. Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե՞ իմփիչմենտ:
  2. Եթե իմփիչմենտ՝ կխնդրեինք մինչև փողոցային պայքարի կոչ անելը հրապարակել իմփիչմենտի պատրաստ փաստաթուղթը առնվազն մեկ պատգամավորի ստորագրությամբ:
  3. Ունե՞ք արդյոք փողոցային պայքարի քայլ առ քայլ ծրագիր՝ հրապարակ դուրս գալուց մինչև չարիքի իշխանության հեռացում, եթե այո, ապա խոնարհաբար խնդրում եմ հրապարակել այդ ծրագիրը:

Հուսով եմ հարցերիս հանդգնության համար ներողամիտ կլինեք, բայց խնդրում եմ՝ մեզ էլ հասկացեք: Նախորդ պայքարների խաբված փորձը ցույց է տվել, որ չի կարող լինել փողոց դուրս գալու որոշում առանց վերոգրյալ հարցերի նախապես հստակեցման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31