Այսօր՝ մարտի 15-ին, տեղի ունեցավ «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա մանկական և երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։
Մրցույթի կանոնակարգի համաձայն, մանկական կատարողների կազմում ելույթ ունեցան 8-14, իսկ երիտասարդ կատարողների կազմում՝ 18-31 տարեկան տարիքային խմբում գտնվող անհատ կատարողներ։
Նախընտրական փուլի ընթացքում, մասնակիցները կատարել են իրենց նախընտրված հայկական և արտասահմանյան երգերը, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին նախ գնահատել է մասնակիցների վոկալային տվյալները, ապա նաև բեմական կեցվածքը։
Կարդացեք նաև
«Սլավյանսկի բազար 2025» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրին, որը գլխավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, առավելագույն միավորներ ստացած մասնակիցներից ընտրեց հաղթողներին։ Մինչ հաղթողների անունները հայտնի կդառնային մրցույթի բոլոր մասնակիցները կազմկոմիտեի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր։
Այսպիսով, հուլիսի 5-15-ը, Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար 2025» ամենամյա միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնեն 11-ամյա Միլանա Օրդակյանը, իսկ երիտասարդ կատարողների մրցույթում ՝ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը։
Դավիթ Կիրակոսյանը ավարտել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը։ Սովորել Երգի պետական թատրոնում։
Մասնակցել է Շանթ հեռուստաընկերության Ազգայի երգիչ հեռուստանախագծին և եղել ֆինալիստ։ Իսկ 2023թ․ Ղազախստանի Ալմաթին իմ սրտում մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։
Մամուլի հաղորդագրություն