«Ազատություն». Ադրբեջանը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը, որը պահանջել էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը։
Ձայների գերակշիր մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը որակելով «անհիմն ու կանխակալ», Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պնդում է, թե այն «անտեսում է ինքնիշխանության, օրենքի գերակայության և արդարադատության սկզբունքները, ինչպես նաև ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու՝ Ադրբեջանի օրինական իրավունքը»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: