ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ հետագա գործունեության մեջ հաջողություններ է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին:
Հիշեցնենք՝ Ջասթին Թրյուդոն այս տարվա հունվարին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին: Կանադայի վարչապետի պաշտոնը մարտի 14-ին ստանձնել է Լիբերալ կուսակցության առաջնորդ Մարկ Քարնին:
«Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար: Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը Ձեր նվիրվածությունը տևական ազդեցություն է թողել: Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամուր կապերը Կանադայի հետ»,- Թրյուդոյին ուղղված գրառման մեջ նշել է Փաշինյանը: