«Հայաստանում իշխող խմբակի անարժանապատիվ կեցվածքն ընդհանրապես նողկանք է առաջացնում։ Բաքվում բեմականացվող դատավարության նկատմամբ վերաբերմունքը դրա մասնավոր դեպքն է։ Դու չես կարող մի մարդու ձեռք սեղմել, առավել ևս ժպտալով լուսանկարվել նրա հետ, ով շարունակում է ցեղասպանական գործողությունները քո ազգի նկատմամբ։
Չես կարող խաղաղություն մուրալ մեկից, ով հենց այդ պահին բացահայտ թշնամական ու ստորացուցիչ վերաբերմունք ունի։ Եթե այլ պատճառ չլիներ, միայն այս դատավարության փաստը բավարար է, որ անմիջապես դադարեցվեն բոլոր տեսակի բանակցությունները։ Առավել ևս, որ դրանցում Բաքվի նպատակը չավարտված պատերազմի հաջորդ փուլը ավելի լավ մեկնարկային պայմաններից սկսելն է, – «Առավոտի» հետ զրույցում՝ Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությանը ՀՀ իշխանությունների դիրքորոշման մասին հարցին, այսպես պատասխանեց «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
14.03.2025