Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտքի շրջանում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա տղա. Shamshyan.com

Մարտ 15,2025 15:06

Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկի տան բակում օդաճնշիչ «Տիր» տիպի զենքով թռչուն կրակելու ժամանակ փամփուշտը անդրադառնալու և ոտքին դիպչելու հետևանքով ձախ ոտքի վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 13-ամյա Հ․ Հ․-ն է ինչպես նաև պարզել են, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում իրենց տան բակում Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Մ․-ն Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Սևակ Թ․-ին պատկանող «ԳԱՄՈ» տիպի 4.5մմ տրամաչափ օդաճնշիչ զենքով պատահաբար մեկ անգամ կրակել է Հ.Հ․-ի ձախ ոտքին, որի հետևանքով 13-ամյա տղան ստացել է «ձախ սրունքի վերին երրորդի փակ հյուսվածքների գնդակային կույր վիրավորում»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31