Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբնական փուլում իրավապահները դրսևորել են համարժեք հակազդեցություն, սակայն Թուրքիայի քաղաքացուն շատ արագ բաց են թողել. արձագանք միջադեպին

Մարտ 15,2025 13:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում Ա. Ասլանին նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տարածելով այս հրապարակումը՝ հավելել է. «Մի պատվախնդիր քաղաքացու ահազանգի հիման վրա՝ այս դեպքի մանրամասներին լավ ծանոթ եմ։ Թուրքիայի նշված քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ։

Ունեմ տեղեկություն, որ սկզբնական փուլում իրավապահները դրսևորել են ադեկվատ հակազդեցություն։ Սակայն հետագայում, ինչ-որ «անտեսանելի ուժի» ազդեցությամբ, նրանց վարքագիծը փոխվել է. նախ, մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31