Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Իշխան Սաղաթելյան

Մարտ 15,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյան-Ալիև հերթական հակահայ պայմանավորվածությունը ողջունել են տարբեր պետություններ և միջազգային կազմակերպություններ:

Հիշեցնեմ, որ նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի (2022 թ. հոկտեմբեր) հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, իսկ Արցախում հայերի անվտանգ ապրելու խոստումը մնաց թղթի վրա:

Հետևաբար, այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը` դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31