Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Ուորլիք. Խաղաղության պայմանագրի առկայությունը նոր դարաշրջան կբացի, հատկապես Հայաստանի համար. «Ամերիկայի ձայն»

Մարտ 15,2025 11:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտման մասին, սակայն Բաքուն առաջ է քաշել երկու նախապայման համաձայնագրի ստորագրման համար։ Ամերիկացի նախկին դիվանագետները «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում քննարկում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի կարծիքով՝ այս վերջին զարգացումների ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գոյության անհրաժեշտություն չկա։

«Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է շարունակել դերակատարում ունենալ տարածաշրջանում։ Բայց Մինսկի խմբի ժամանակն անցել է», –«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է դեսպան Ուորլիքը։

Վերջինիս խոսքով՝ հայ-ադրբեջանական համաձայնությունը դրական զարգացում է, որը, ստորագրման դեպքում, կարող է վերափոխել ողջ տարածաշրջանը։

«[Խաղաղության պայմանագրի] ստորագրման ճանապարհին դեռևս կան որոշ խոչընդոտներ, որոնց լուծումը կարևոր է։ Սակայն կարծում եմ, որ դա հնարավոր է։ Խաղաղության պայմանագրի առկայությունը նոր դարաշրջան կբացի, հատկապես Հայաստանի համար։ Ժամանակի ընթացքում այն կխթանի տարածաշրջանի բոլոր երկրների, հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը», – նշում է Ուորլիքը։

Նրա կարծիքով՝ այս զարգացումը կնպաստի Հայաստանի էներգետիկ և առևտրային կախվածության նվազմանը Ռուսաստանից՝ հնարավորություն տալով Երևանին ավելի խորացնել հարաբերությունները Արևմուտքի, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ։

Ուորլիքը ընդգծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը, սակայն, չի վերացնի կողմերի միջև առկա անվստահությունը։ Նրա խոսքով՝ դա մնում է խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտներից մեկը։ Վստահության վերականգնման համար անհրաժեշտ կլինի ժամանակ և հետևողական քայլեր՝ այն ամրապնդելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31