Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ Ադրբեջանը մտադրություն չունի կնքելու խաղաղության պայմանագիր

Մարտ 14,2025 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը վտանգող հետևյալ գործողություններն են իրականացվում՝

– Նվազեցվել է Հայաստանի պաշտպանության բանակի մարտունակությունը.

– Վիժեցվել է Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը.

– Անտեսվել է գերիների հարցը.

– Վիժեցվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը.

– Հրաժարվում է Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային  պահանջներից.

– Դրսևորվում է Ադրբեջանի պահանջների միակողմանի բավարարմանն ուղղված հնազանդ պատրաստակամություն.

– Թաքցվում է խաղաղության պայմանագրի նախագիծը:

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վերոհիշյալ հակահայկական գործողություններն ու կեցվածքը պատերազմն ավելի են մոտեցնում Հայաստանին՝ գրգռելով թուլության հոտ առած թուրք-ադրբեջանական ուժերին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ Ադրբեջանը մտադրություն չունի կնքելու խաղաղության պայմանագիր և նման պայմանագիր կնքելու պատրանք ստեղծելով նոր զիջումներ է պարտադրում Նիկոլ Փաշինյանի թիմին: Հատկանշական է, որ ինչ որ մի պահի էլ Ադրբեջանը ուժ է կիրառելու՝ խաղաղության մտացածին վարակով տարված անպատրաստ Հայաստանի նկատմամբ:

Պատերազմին անպատրաստ լինելու, արտաքին հարաբերություններում նման ձախողումներ արձանագրելու, Հայաստանի ներքին կյանքում հայ ազգի ինքնությունը վնասող բոլոր գործողությունների համար պատասխանատու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, այլ նաև բոլոր իրավասու պաշտոնատար անձինք (այդ թվում՝ դատաիրավական համակարգի պաշտոնատար անձինք), որոնք ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներում նկարագրված արարքների նկատմամբ անտարբերություն են դրսևորում:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝

1.Դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հակահայկական և հակապետական գործունեությունը.

2.Հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը.

3.Արձանագրում է, որ Հայաստանի վրա բերվող աղետալի իրադարձությունների համար պատասխանատվություն են կրելու ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, այլ նաև՝ բոլոր իրավասու (այդ թվում՝ ԱԳՆ, ՆԳՆ, ՊՆ, ԱԱԾ, դատախազության, քննչական մարմինների) պաշտոնատար անձինք, իսկ հետևանքները կրելու է Հայ ժողովուրդը:

 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31