Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչղ օր իր հոր դիմաց դնի թեկնածությունը»․ Վարդան Ղուկասյանն ասում է, Արտյոմ Թումանյանն՝ արձագանքում

Մարտ 14,2025 23:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ՀԱՍԿ կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանի մասին խոսելիս, ասել էր․ «Չգիտեմ՝ ինչ ասեմ էդ տղային, որովհետև դա իմ դիմացն է մեծացել, դրան չեմ ուզում անդրադառնալ, ինքը էնքան սխալ է ապրում, էդ տղան մեղք է, էդքան բան։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան կա էդ տղայի հետ կապված, որովհետև հիմա ինչ ինքն անում է, էդպես չպիտի լիներ։ Մի խոսքով, մեզանից հեռու մնա, ինքն իրենը կգտնի անպայման՝ ամեն առումներով»։

Նա նաև հայտարարել էր,որ նրանց շատ է տիրություն արել։

«Էնքան եմ դրանց տիրություն արել, դրանց հերը դրանց էդքան չի պահել, ինչքան ես դրանց։ Էլ չեմ ուզում խոսել, հիմա, որ ասեն ՝ բա ինչի՞ է իրեն էսպես պահում, այ, էնդքան տեղը չեմ կարող պատասխանել, դա համար չեմ ուզում խոսել, ամոթ եմ զգում դրա տեղը։

Որ ես դրել եմ թեկնածությունս, ինչղ օր ինքը իր հոր դիմաց դնի իր թեկնածությունը, Մեղայ Աստծո, ըտենց պահել եմ դրանց։Աստված իրա հետ, թող լավ լինի, դաժե դրա քայլվածքը, դրա շորերը, դրա բաները որ անում է, դրա շորերից բռնած՝ ուզում է ինձ նմանվի։ Հասկանալի է, հիմա տղա է, դրել է, կապրենք, իրա գնահատականը ժողովուրդը կտա, համբերեք, ժողովուրդը ամեն մեկի գնահատականը կտա»,-ասել էր նախկին քաղաքապետը։

Aravot.am-ը Արտյոմ Թումանյանին խնդրեց մեկնաբանել Վարդան Ղուկասյանի՝ իրեն հասցեագրված խոսքերը։

Թեկնածուն ասաց․ «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել, ես գյումրեցի եմ, վարվել եմ իմ գյումրեցու ոճով, այդպես եմ հանդես գալիս ու դա նոր չէ, որ այդպես է, երկար տարիներ մենք ապրել, կրթվել ենք գյումրեցու ոգով։

Ապրել և ապրում ենք մեկ թաղում, ոչ մի խնդիր չունեմ պարոն Ղուկասյանի հետ, չունեմ ոչ մի թշնամանք, նորմալ, բարիդրացիական հարաբերություններ են, ոնց որ համաթաղեցի։

Իսկ եթե քաղաքական պրոցեսներում կգտնվեն մարդիկ կամ լրագրողներ, որոնք որ կփորձեն սեպ խրել, ես կարծում եմ՝ դա էդ թեման չէ։ Քաղաքական պրոցեսների ժամանակ շատ արձագանքներ կլինեն, շատ խոսույթներ կլինեն, ես ըմբռնումով եմ մոտենում և ավելի շատ խոսելու եմ իմ անելիքների մասին»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31