«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, չի ստորագրի Հայաստանի հետ համաձայնեցրած Խաղաղության պայմանագիրը։
Թեև, նրա ներկայացմամբ, Հայաստանի իշխանություններն ընդունել են Ադրբեջանի ներկայացրած պահանջները։
«Ադրբեջանը շատ կեղտոտ խաղ է խաղում։ Նա չի ստորագրելու այդ տեքստը, ընդ որում՝ այն տեքստը, որը թելադրված է իր կողմից։ Ադրբեջանին դա պետք չէ»,- ասում է նա։
ՀԱԿ փոխնախագահի ներկայացմամբ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմական հարձակման վտանգը գնալով աճում է։ Եվ այդ երկիրը չի ստորագրի արդեն համաձայնեցված փաստաթուղթը՝ այդպիսով բաց թողնելով Հայաստանի վրա հարձակման դուռը։ «Ադրբեջանը պլանավորում է պատերազմ։ Եվ ամբողջ հասարակական կարծիքը դրան է նախապատրաստում։ Սա չտեսնել կարող է միայն Նիկոլ Փաշինյանը»,- հավելում է Լևոն Զուրաբյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։