Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քիչ լավ, մի քիչ վատ» լուծումներից խոսող Արարատ Միրզոյանը թող հրապարակի Ադրբեջանի հետ բանակցած համաձայնագրի ամբողջական տեքստը. Արտակ Զաքարյան

Մարտ 14,2025 23:00

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կապիտուլյացիոն կառավարության արտաքին գործերի կառավարիչ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում մուննաթ է եկել ընդդիմության վրա՝ ասելով հետևյալը․ «Երեկվա ցայտնոտը և իրարանցումը պայմանավորված էին նրանով, որ մենք եթե ոչ վերջնական ստորագրված, բայց լուծում բերել ենք՝ մի քիչ լավ, մի քիչ՝ վատ, մի քիչ՝ այս կողմ, մի քիչ՝ այն կողմ, կարող էր ավելի լավը լինել: Բայց մենք լուծման փորձ ենք անում»: Խոսքն այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին է։

Տարբեր երկրներ ողջունել են բանակցությունների ավարտը, բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դրանից շահած է դուրս եկել։ Դա նշանակում է, որ եթե Հայաստանի կառավարիչների համար նորմալ է նոր կապիտուլյացիան՝ իրենք ընդամենը դեմ չեն։ Չմոռանանք, որ այդ ողջույնները վերաբերում են նաև Ադրբեջանին, ով արտաքին հարաբերություններում շատ ակտիվ աշխատում է ընդդեմ Հայաստանի։

Թե ի՞նչ է նշանակում կրկնակապիտուլյացիայի հեղինակների կարծիքով «լուծման փորձ անելը» մենք տեսել ենք Արցախն ամբողջությամբ հանձնելու օրինակով, տեսել ենք ՀՀ սահմանների սահմանազատման գործընթացում, տեսնում ենք Բաքվում գտնվող գերիների դեմ հակահայկական դատ բացելու օրինակով, տեսնում ենք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելու օրինակով և այսպես շարունակ։

«Մի քիչ լավ, մի քիչ վատ» լուծումներից խոսող Արարատ Միրզոյանը թող հրապարակի Ադրբեջանի հետ բանակցած համաձայնագրի ամբողջական տեքստը, և մարդիկ կորոշեն, թե հերթական անգամ ինչպիսի աղետալի լուծումներ են բերել Հայ Ժողովրդի համար։ Կամ գուցե հայ ժողովուրդը ևս ողջունի իր երկրի ստանձնելիք նոր պրոբլեմները։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31