Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ անգամ օգտվելը 100 դրամ, 1 տարվա փաթեթը՝ 35000 դրամ. «Մայր Հայաստանը» ներկայացրեց իր նախագիծը

Մարտ 14,2025 20:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 17000 քաղաքացի դարձել է ավագանու նիստի օրակարգ կազմող, նախաձեռնող եւ նախագծի համահեղինակ»,- ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը՝ 17.000 քաղաքացու ստորագրությամբ քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագիծն հանձնաժողովում քննարկելիս: Նա հիշեցրեց, որ «Մայր Հայաստանը» այդ նախագիծն ավելի վաղ ներկայացրել էր որպես այլընտրանքային նախագիծ՝ տրանսպորտի թանկացման դեմ, սակայն դա չէր անցել, դրա համար օրենքով սահմանված կարգով դիմել են քաղաքացիների օգնությանը:

«Եթե քաղաքացին ուզում է մեկ անգամ օգտվել քաղաքային տրանսպորտից եւ որեւէ փաթեթ չի ուզում ձեռք բերել, ապա ավտոբուսի եւ մետրոյի պարագայում գինը լինում է 100 դրամ, տրոլեյբուսի պարագայում՝ 50 դրամ: Եվ այս բոլորը անկանխիկ վճարման տարբերակով: Եթե քաղաքացին 4 եւ ավելի անգամ է օրվա ընթացքում օգտվում քաղաքային տրանսպորտից, ապա նրան ձեռնտու կլինի ձեռք բերել այն փաթեթները, որոնք առաջարկում ենք: Եվ այդ դեպքում քաղաքային տրանսպորտի միավոր գինը կլինի 100 դրամից էլ պակաս:

Եվ այսպես մեկ օրվա փաթեթը 400 դրամ է կազմում, 7 օրվա փաթեթը՝ 2000 դրամ, 30 օրվա փաթեթը՝ 5500 դրամ, կես տարվա փաթեթը՝ 20000 դրամ, մեկ տարվա փաթեթը՝ 35000 դրամ»,- «Մայր Հայաստանի» նախագիծը ներկայացրեց Անդրանիկ Թեւանյանը: Ըստ այդ նախագծի՝ կենսաթոշակառուները եւ հաշմանդամության կարգ ունեցողները տրանսպորտային բոլոր միջոցներից պետք է օգտվեն անվճար:

 Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31