Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի նիստում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը

Մարտ 14,2025 17:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 142-րդ պլենար նիստին, որի ընթացքում քննարկվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնությունը: Հաշվի առնելով հարցի կարևորությունը` նախագիծը մինչև հանրային քննարկմանը և պաշտոնական շրջանառության դրվելը ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով` փորձագիտական կարծիք ստանալու նպատակով:

Նախաձեռնությունն ուղղված է գույքի օտարման դիմաց լրացուցիչ, առավել բարձր փոխհատուցման չափերի նախատեսմանը, օտարման ենթակա գույքերի ուսումնասիրության և գնահատման նոր, առավել համապարփակ ստանդարտների ներդրմանը, գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումների հիմնավորվածության պահանջների նախատեսմանը, որոշումների և փոխհատուցման չափի վիճարկման դատավարական ընթացակարգերի հստակեցմանը, գերակա շահով պայմանավորված օտարման նպատակի իրագործման համար հստակ ժամկետների նախատեսմանը, գույքի օտարման դիմաց փոխհատուցման չտրամադրման դեպքերում պետության լրացուցիչ պատասխանատվության մեխանիզմների ներդրմանը: Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել նախաձեռնությունը` նշելով, որ այն իրական քայլ է` ուղղված հանրության գերակա շահով պայմանավորված օտարման ընթացակարգերը ՄԻԵԴ-ի պահանջներին համապատասխանեցնելուն։ Հանձնաժողովը նշել է, որ ներդնելով առավել հստակ ընթացակարգեր և սկզբունքներ, ընդլայնելով փոխհատուցման կանոնները և ներառելով որոշակի ընթացակարգային երաշխիքներ՝ այս փոփոխությունները քայլ առաջ են և ունեն պոտենցիալ նվազեցնելու ՄԻԵԴ-ի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտումների ռիսկերը:

Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ ներկայացրել է մի շարք կարևոր դիտարկումներ, որոնք քննարկվել են Արդարադատության նախարարության պատվիրակության հետ և կընդունվեն նախագծի լրամշակման ընթացքում` նախագծի հանրային քննարկմանն ընդառաջ:

Լուսանկարում՝ Սրբուհի Գալյանը  և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31