Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրի նպատակն է՝ ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքի համար կլիմայի հարմարվողականության ներդրումային ծրագիր մշակել

Մարտ 14,2025 17:50

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող «Կլիմայի հարմարվողականության պլանավորման և ֆինանսավորման միջև առկա բացը կամրջելը» ծրագիրն իրականացնող ընկերությունների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է կլիմայական և բնական վտանգների ազդեցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների վրա։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ մշակել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքի համար կլիմայի հարմարվողականության ներդրումային ծրագիր, բարելավվել կլիմայի հարմարվողականության նախագծերի գնահատումը և ամրապնդել կլիմայի հարմարվողականության ներդրումային պլանավորման վերաբերյալ գիտելիքները:

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց փորձն ու մասնագիտական մոտեցումները, որոնք կարող են նպաստել Հայաստանի տրանսպորտային ցանցի դիմակայունության բարձրացմանը՝ հաշվի առնելով կլիմայական փոփոխությունների դինամիկան և երկրաբանական ռիսկերը։

Առանձնակի ուշադրություն է դարձվել ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգությանը, ինչպես նաև երկարաժամկետ կանխատեսումների և ռազմավարական ծրագրերի մշակման անհրաժեշտությանը։

Քրիստինե Ղալեչյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կայուն և անվտանգ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, ինչի համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք մասնավոր հատվածի, գիտական կառույցների և միջազգային գործընկերների հետ։

Փոխնախարարի խոսքով՝ համագործակցությունը նմանատիպ մասնագիտացված ընկերությունների հետ թույլ կտա մշակել առավել արդյունավետ լուծումներ՝ հնարավոր աղետների կանխարգելման և հետևանքների մեղմման համար։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ իրականացնելու համատեղ ուսումնասիրություններ, ներկայացնել փորձագիտական գնահատումներ և առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների դիմակայունության և կայուն զարգացման ապահովմանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31