Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գործն առհասարակ չէր կարող քննվել՝ իրավաբանորեն, չկա մեղադրանք. Օրբելյան

Մարտ 14,2025 17:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների մեղադրանքի վերաորակման վերաբերյալ դատախազության միջնորդությունը պետք է թողնվի առանց քննության կամ մերժվի։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում նման դիրքորոշում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Արամ Օրբելյանի խոսքով, զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործը միացվել է հակասահմանադրական ճանաչված հոդվածով գործին, որով մեղադրանք է ներկայացվել Քոչարյանին և մյուսներին: Փաստաբանն ընդգծեց, որ մեղադրող կողմը չէր արծարծել մեղադրանքի վերաորակման հարցը։

Փաստաբանի խոսքով՝ դատախազության միջնորդությունն այս փուլում ընդհանրապես չի կարող քննարկվել՝ հաշվի առնելով, որ գործը քննվում է նոր քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներով, մինչդեռ վերաորակման հնարավորության բացակայության կարգավորումը հակասահմանադրական էր ճանաչվել նախորդ դատավարության օրենսգրքով. «Այս գործն առհասարակ չէր կարող քննվել՝ իրավաբանորեն, չկա մեղադրանք»։

Այսօր դատական նիստը հետաձգվեց, Արամ Օրբելյանը կշարունակի ներկայացնել դատախազության միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը հաջորդ դատական նիստին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31