Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ընտրել է եվրաինտեգրման ուղին և ջանքեր է գործադրում կանոնակարգերը մոտեցնելու եվրոպական քաղաքականությանը, որը պահանջում է թափանցիկություն և հաշվետվողականություն, այդ թվում՝ շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտում»

Մարտ 14,2025 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի պատասխան տաբլոիդների ֆեյք լուրերի, որոնք հրապարակում են էկոակտիվիստների դեմ

 

Հերթական անգամ հայկական տաբլոիդները կրկնեցին հանքարդյունաբերության բիզնեսի սիրելի թեզն ադրբեջանցի գործակալների մասին՝ ի դեմս հայաստանյան հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների։ Հրապարակումների տեքստը չի փոխվում. ֆեյքերը միաժամանակ են հայտնվում տաբլոիդներում՝ համանման նարատիվով և խիստ համաձայնեցված։

Փաստորեն, ֆեյքերի հեղինակները գործում են ադրբեջանական մանիպուլյատորների պարտադրած կանոններով՝ կրկնելով նրանց կեղծ թեզերը։ Եթե ադրբեջանական աղբյուրները գրում են ջրի աղտոտվածության մասին, նրանք օգտագործում են փաստեր՝ խեղաթյուրելով դրանք և ներկայացնելով շինծու մեղադրանքներ։

Նույնն անում են ֆեյքերի հեղինակները՝ օգտագործելով և կրկնելով ադրբեջանական աղբյուրները։ Նրանք չեն բացահայտում միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների իմաստն ու պահանջները, չեն մերկացնում Ադրբեջանում մարդու իրավունքների և բնապահպանական նորմերի կոպիտ խախտումները, չեն ուսումնասիրում փաստաթղթերը, այլ կրկնում են ադրբեջանամետ քարոզչության թեզերը։

Ֆեյքերի հեղինակներն անտեսում են այն փաստը, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ընտրել է եվրաինտեգրման ուղին և ջանքեր է գործադրում կանոնակարգերը մոտեցնելու եվրոպական քաղաքականությանը, որը պահանջում է թափանցիկություն և հաշվետվողականություն, այդ թվում՝ շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտում։

Տարածքների աղտոտվածության ուսումնասիրություններն անհրաժեշտ են արդյունաբերության ոլորտում կարգավորող օրենքների ընդունման հիմք ստեղծելու համար: Իսկ ինչպես դա անել․ իրենց փորձով են կիսվում Եվրամիությունից մեր գործընկերները՝ չեխական «Առնիկա» կազմակերպության փորձագետները, ովքեր հասել են նրան, որպեսզի պետությունը տա երաշխիքներ՝ ունենալու մաքուր ջուր, հող և չանհանգստանա թունավորված միջավայրի հետևանքով առողջությանը հասցված վնասի համար։

Շրջակա միջավայրի աղտոտման խնդիրներով զբաղվող ակտիվ հասարակական կազմակերպություններն աշխատում են համայնքներում՝ գնահատելով արդյունաբերական աղտոտման ազդեցության հետքը, առաջարկում են աղտոտված տարածքների մաքրման տարբերակներ:

«Առնիկա»-ի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի առաջարկությունների փաթեթները, որոնք մշակվել են 2018-2025 թվականներին իրականացված համատեղ ծրագրերի շրջանակներում, ուղարկվել են պատասխանատու նախարարություններ և գերատեսչություններ։

Այն իրավիճակում, երբ հանքարդյունաբերությունը ողջ աշխարհում բում է ապրում՝ կապված էլեկտրոնիկայի ոլորտում օգտագործվող հազվագյուտ մետաղների արդյունահանման նկատմամբ հետաքրքրությամբ, Հայաստանը, որպես այս կարևոր ռեսուրսներն ունեցող երկիր, պետք է պաշտպանի սեփական շահերը և չտրվի արագ փող աշխատելու նպատակ հետապնդող մանիպուլյատորների ազդեցությանը՝ բոլոր ռիսկերը թողնելով ապագա սերունդներին։

Եզրափակելով՝ հիշեցնենք ֆեյքերի հեղինակներին, ովքեր կոչ են անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ, որ Օրհուսի կոնվենցիայի ներքո ՄԱԿ-ի՝ բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը 2025 թվականի զեկույցում հայտարարել է. «Մեդիայի և քաղաքական դիսկուրսի տեսանկյունից՝ պետությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ հակազդելու այն նարատիվներին, որոնք շրջակա միջավայրի պաշտպաններին և նրանց շարժումները ներկայացնում են որպես հանցագործություն։ Պետք է հանրայնորեն ճանաչեն շրջակա միջավայրի պաշտպանների կարևոր դերը և պաշտպանեն նրանց ազատորեն արտահայտվելու, խաղաղ հավաքների և միավորման իրավունքները։ Նրանք պետք է խուսափեն այն գաղափարի տարածումից, որ խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը և դրանից բխող խախտումները բռնի կամ հանցավոր գործունեություն են։ Եվ, հետևաբար, խուսափեն խաղաղ քաղաքացիական անհնազանդություն իրականացնող էկոլոգիական շարժումները դասակարգել որպես հանցավոր կազմակերպություն»:

 

Քիմիական անվտանգության կոալիցիա

 

1.«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

2.«Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ

3.«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

4.«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն

5.«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

6.«Նոր հորիզոններ» ՀԿ

7.«Կանաչ փոփոխություն» ՀԿ

8.«Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ

9.«Հանրային վերահսկողություն» ՀԿ

10.«Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ

11.«Բայազեթ կենտրոն» ՀԿ

12.«Սինեմարթ» երիտասարդական ՀԿ

13.«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ

14.«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

15.«Առողջ միջավայր» ՀԿ

16.«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31