Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Ճամբարակ գյուղում այրվել է չբնակեցված տուն

Մարտ 14,2025 18:35

Մարտի 14-ին, ժամը 14:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Ճամբարակ գյուղում այրվում է չբնակեցված տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցում գտնվող չբնակեցված տան տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։20-ին, մարվել՝ 16։32-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31