Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, բայց հայկական կողմը պատրաստ է նման հանդիպման․ Արարատ Միրզոյան

Մարտ 14,2025 17:18

«ԼՂՀ-ի լուծարման մասին համաձայնագիրը ես չեմ ստորագրել։ Երբ ԼՂ-ն պաշարման մեջ էր, ես էի, վարչապետ Փաշինյանն էր, մեր քաղաքական թիմն էր լուծումներ փնտրում եւ տարբեր հանդիպումներ պայմանավորվում, որտեղ հնարավոր էր լուծումներ գտնել, բայց այդ հանդիպումները բարեհաջող ջրվում էին եւ ոչ ևս էին դարձվում՝ էլի ոչ մեր կողմից։ Իսկ մինչեւ պատերազմը էլի լուծումների հնարավորություններ կային։ Այդ ժամանակ այդ լուծումները մերժելով էր, որ այդ հարցը փակվում էր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Լրագրողը հետաքրքրվել էր՝ հայ ժողովուրդը ՔՊ-ական իշխանությանն իրավունք տվե՞լ է վերջնականապես Արցախի հարցը փակելու, ինչո՞ւ է հայ ժողովրդի հետ ՔՊ-ն այսպես վարվում։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողները նաեւ հետաքրքվեցին՝ Հայաստանն ինչպե՞ս է պատկերացնում լուծումներն այս իրավիճակում, երբ Ադրբեջանը շատացնում է պահանջները՝ հիշեցնելով, որ երեկվանից, երբ հայտարարվեց խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստ լինելու մասին, ադրբեջանական կողմը հայտարարում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, Հայաստանից «բռնազավթված» տարածքների համար փոխհատուցում է պահանջում։

Արարատ Միրզոյանն առաջարկում է՝ փաստել ձեռքբերումները․ իսկ դա համաձայնագրի ստորագրումն է։ Մնացյալ հարցերը, միմյանցից հավելյալ պահանջները հետագայի լուծելիք խնդիրներ է համարում․ «Հիմա մեզ պետք է շարունակել երկխոսությունը, հանդես գալ փաստարկներով, պետք է շարունակենք աշխատել։ Ոչ այնքան կառուցողական հայտարարություններով տորպեդահարում ենք խաղաղ բանակցությունները։ Տասնյակ կետեր ինքս կարող եմ ասել, որ իրենց կողմից է տորպեդահարվել՝ թե մարդու իրավունքները, թե նյութական հարցերը»։

Արարատ Միրզոյանը նաեւ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, բայց հայկական կողմը պատրաստ է նման հանդիպման։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31