Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց կոռուպցիա կա»․ Գեւորգ Քոչարյան

Մարտ 14,2025 17:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կոռուպցիա ամեն տեղ կա, ցավոք սրտի, Հայաստանում էլ կա։ Ամենակարեւորը, որ կառավարությունը, իշխանությունները, իրավապահ մարմիններն ի զորու են եղել այդ համակարգային կոռուպցիոն վերացնել։ Իմ խորին համոզմամբ՝ համակարգային կոռուպցիա չկա, բայց միաժամանակ կոռուպցիա կա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ավագ դատախազ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Գևորգ Քոչարյանը, որը ժամանել էր կառավարություն, իր խոսքով, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Նա նշեց, որ թեկնածուներն այս օրերին հանդիպում են Փաշինյանի հետ։

Հարցին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներ են կալանավորված, դա համակարգային կոռուպցիայի փա՞ստ չէ, նա պատասխանեց․ «Ես այդ երեւույթին ծանոթ չեմ, չգիտեմ՝ տասնյակ պաշտոնյաներն ինչ փոխկապակցվածություն ունեն, բայց բոլոր դեպքերում, եթե տասնյակ պաշտոնյաներ ձերբակալվել են, դա էլ հենց խոսում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին»։

Հարցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին ղեկավարին մեկ գիշերվա մեջ սմս-ով հեռացրեցին աշխատանքից, դա իրեն չի մտահոգո՞ւմ, Քոչարյանը պատասխանեց․ «Հարցը քաղաքական է, ես մեկ մտահոգություն ու մեկ նպատակ ունեմ՝ անկախ նրանից, ինչ պաշտոնում կլինեմ, այդ պաշտոնը եւ աշխատանքը պետք է ծառայեցվի պետության ու հասարակության շահերին»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ infocom.am-ի «Դատախազ Գևորգ Քոչարյանը պաշտոնավարում է առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ» հրապարակումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31