Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները առնվազն 4 հոգու մասնակցությամբ «պարային համար» են եղել. թուրք լրագրող. Ermenihaber

Մարտ 14,2025 17:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber-ը զրուցել է Երևանում գտնվող թուրք լրագրող, պատմաբան «Yetkinreport»-ի վերլուծաբան Ֆերհաթ Բորաթավի հետ։

Պրն Բորաթավ, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից մեկ կամ երկուսն են կատարվել։ Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։

Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում ՀայաստանԱդրբեջան կարգավորման գործընթացի հետ։

– Ոչ միայն այս վերջին շրջանում, այլ ընդհանրապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն եղել զուտ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ։ Առնվազն չորս հոգու մասնակցությամբ «պարային համար» է եղել։ Մինչև վերջերս կար նաև Ռուսաստանը և Թուրքիան։ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը միասին էին «տանգո պարում»։  Այժմ Ռուսաստանը, տարբեր պատճառներով պայմանավորված, կարող է չլինել, բայց կարող  է կրկին հայտնվել։ Այսին կա առնվազն  երեքի մասնակցությամբ  պար։

Պետք է դա ընդունել որպես ինչ-որ մի բանի մաս, այսինքն՝ իրական աշխարհի մաս, առանց որևէ մի բանի հետ կապելու և շարունակել այդպես։ Այս երեք երկրների միջև կա միասնություն,  որը մենք չպետք է անտեսենք։ Այդ միասնությունը միայն պայմանավորված չէ թուրքերի ու ադրբեջանցիների մտերմությամբ, այդ միասնությունը բխում է տարածաշրջանի ու աշխարհագրական պայմաններից և փոխադարձ կախվածությունից։ Այս միասնությունը հարատև է, միշտ էլ լինելու է

Այսինքն, այս երեք երկրները միշտ իրար հետ փոխկապակցված գործողություններ կանեն։ Դա ժամանակ առ ժամանակ դրսևորվելու է որպես Թուրքիայի ու Ադրբեջանի միջև մտերմություն։ Այն անսպասելի կերպով կդրսևորվի որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև արված քայլի արդյունք։ Այսինքն, այս երեք երկրների հարաբերությունները  պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն։

Այսինքն Վրաստանի հետ հարաբերություններն էլ եք դիտարկում այդ նույն կերպ ու համակարգում Ադրբեջանի հետ։

– Ես դա միայն ասում եմ այդ երեք երկրների պարագայում։ Բնականաբար, Վրաստանը Կովկասի մի մասն է, բայց երբեք այդքան միահյուսված չի եղել, ինչպես այս երեք երկրներն են։ Թե՛ նախկինում, թե՛ ներկայում, այդպես է։ Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններն անհնար է համեմատել Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների հետ՝  դրանք շատ տարբեր են։

Հնարավոր չէ նաև համեմատել Հայաստանի ու Թուրքիայի մշակութային հարաբերությունները, Վրաստանի ու Թուրքիայի մշակութային  հարաբերությունների հետ։ Ըստ իս՝ այդ պատճառով Վրաստանը այդ եռյակի մաս չէ։ Այս երեք երկրների միջև մշտապես կլինեն նման փոխկապակցվածություններ։

Տարիներ շարունակ հայկական  գործոնը ազդել է  Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վրա։ Այսինքն, այդ փոխկապվածությունները տարբեր դրսևորումներ են ունեցել։ Դրա համար կարծում եմ՝ պետք  չէ կենտրոնանալ միայն ներկա իրավիճակի վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31