Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամենը սկսելու են «գցել» Ռուսաստանի գրպանը»․ Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին

Մարտ 14,2025 16:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր՝ չվերադարձը նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակին բերելու է նրան, որ ոչ միայն այս մարդկանց չեն տալու, շարունակելու են դատել, այլ շարունակելու են նորերին պահանջել։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ թե Ադրբեջանի համար է ձեռնտու փաստաթուղթ, այլ ՀՀ-ի։ Պնդում եմ՝ միակ ճանապարհը, որ մենք որևէ հաջողություն ունենանք Ադրբեջանի հետ բանակցություններում, դա մեր վերադարձն է նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակին»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը փաստեց՝ Ադրբեջանն ասում է՝ ուզում ենք 9-րդ կետը կատարենք, բայց մենք էլ պիտի ասենք՝ պահանջում ենք, որ մյուս կետերը կատարվեն․ «Եթե չկա էդ կետերի կատարումը, 9-րդ կետն էլ չկա։ Չեն ասում․ ընդհակառակը, առաջարկներ են ուղարկում Ադրբեջան, թե ինչպես կարող են կատարել 9-րդ կետը»։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ամեն ինչ փորձելու են բարդել ՌԴ-ի վրա․ «Այս ամենը սկսելու են գցել Ռուսաստանի գրպանը, թե իբր Ռուսաստանն է ճնշել, որ մենք համաձայնենք։ Մյուսն այն է, որ հայտարարելու են՝ ովքեր սրան դեմ են խոսում, պատերազմ են ուզում։ Երեկվանից սկսել են՝ ժողովուրդ ջան, դուխով, գլուխներս բարձր, չվախենաք․ այս ամենը խաղաղության մասին է, ոչ մի իշխանություն չի ունեցել նման պատասխանատվություն։ Մեր թոռներին, ծոռներին դաշնակից ունենալուց զրկվելու պատասխանատվությո՞ւն։ Դա հայկականության հետ կապ ունի՞»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31