Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծ խոստումներ են․ ոչ թե գլխավոր դատախազի ընտրություն է, այլ ավագանու, որը երբևէ օժտված չի եղել նման լիազորություններով»․ Արամ Պետրոսյանը՝ Գյումրիում Փաշինյանի հայտարարության մասին

Մարտ 14,2025 16:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նախկինում արձանագրված բազմաթիվ ընտրախախտումները և′ համապետական ընտրությունների ժամանակ, և′ Երևանի ավագանու, հիմք են տալիս արձանագրելու, որ մեր ընտրություններում չակերտավոր «բարի» ավանդույթ դարձած ընտրակաշառքը, բայց իրականում աղետալի ավանդույթը շարունակում է գործել»,-«ՀայաՔվե» միավորման գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից սերտիֆիկացված դիտորդ Գոհար Մելոյանն էլ նշելով բազմաթիվ խախտումներ, որոնք արձանագրվել են, օրինակ՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, նշեց․ «Եթե մենք հնարավորություն ու ռեսուրս ունենայինք ներկայացվածության հարյուրավոր տեղամասային կենտրոններում՝ հատկապես մարզերում, որտեղից ահազանգերը բազմաթիվ էին, հնարավոր է դա ընտրությունների ելքային արդյունքի վրա էական նշանակություն ունենար, և մենք կարողանայինք բավարար փաստական հիմք տրամադրել այն ուժերին, որոնք պատրասվում էին բողոքարկել ընտրությունների արդյունքները»։

«Հայաքվե»-ի խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանն էլ անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահմանը և պետական իշխանության միջամտությանը՝ ասաց․ «Արձանագրվում է պետական իշխանության միջամտությունը, որը առավելություն է, որով նրանք իրենց ցանկալի թեկնածուներին կարողանում են օգնել վարչական ռեսուրսներով։ Քարոզարշավի ժամանակ շատերը խոսում են՝ եթե համայնքի ղեկավարը չի ընտրվում իշխող քաղաքական ուժից, այդ համայնքը կարող է զրկվել պետական ֆինանսավորումից։ Դուք գիտեք, որ պետական դոտացիաները ահագին ազդեցություն ունեն ՏԻՄ մարմինների գործունեության վրա»։

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանն էլ նշեց, որ արդեն արձանագրվել են մի շարք խախտումներ․ «Ունենք դեպք, երբ կուսակցություններից մեկի ղեկավարը, կիրակի օրը օգտվելով պետական միջոցներից, ամբողջ կառավարությունով և ԱԺ որոշակի ներկայացուցիչներով գտնվել է Գյումրի համայնքում, իրականացրել քարոզարշավ՝ ոչ միայն խախտելով ընտրական օրենսգրքի սկզբունքներ, այլև սուտ խոստումներ տալով ընտրողներին։ Մասնավորապես հայտարարվել է, որ 300-350 միլիոն դոլարի վերադարձ կլինի այդ ընտրությունների արդյունքում։ Դրանք կեղծ խոստումներ են․ խոսքը ոչ թե գլխավոր դատախազի ընտրության մասին է, այլ ավագանու, որը երբևէ օժտված չի եղել նման լիազորություններով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31