Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին: Դեռևս վաղ է քննարկել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը. Էլնուր Մամեդով

Մարտ 14,2025 15:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Դեռևս վաղ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Նա ասել է․ «Ադրբեջանական կողմը սպասում է Հայաստանի Սահմանադրության համապատասխան փոփոխություններին՝ հանելու 1990-ականներից ի վեր մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջները և Մինսկի խմբի լուծարմանը։ Ադրբեջանական կողմը դա առաջարկում էր արդեն որոշ ժամանակ՝ համարելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք, հայկական կողմը մինչ օրս չի միացել համատեղ կոչին։ Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին։ Հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ​​ուժերի գործունեությունը, մենք սա լուրջ ռիսկ ենք համարում»,-ասել է Ադրբեջանի ներկայացուցիչը։

Որպես Ադրբեջանի քաղաքականությունը քիչ թե շատ ճանաչող մարդ, շարունակում եմ պնդել՝ պետք չի ռեսուրս ու ժամանակ վատնել երևակայական թղթերը մերժելու վրա, Փաշինյանը միակողմանի զիջումներով շատ ավելի վտանգավոր վիճակ է ստեղծել մեր պետության շուրջ, քան մեզ թվում է, ուստի պետք է ուղղել ջանքը այդ մարտահրավերների չեզոքացմանը, կամ դրանց պատրաստվելուն։ Ադրբեջանին թուղթ պետք չի, ինչ պետք է, իրենք ստանում են Փաշինյանի միջոցով՝ առանց որևէ բան դիմացը տալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31