Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ խաղաղություն ենք հաստատում մի երկրի հետ, որը շարունակում է պատանդառված պահել ՀՀ քաղաքացիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը»

Մարտ 14,2025 15:24

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում իրականացնում է գործողություններ, որոնց արդյունավետության մասին մենք ունենք լուրջ կասկածներ։ Խաղաղության պայմանագրում որեւէ կետ անգամ չկա գերիների վերադարձի մասին։ Այսինքն՝ ի՞նչ խաղաղություն ենք հաստատում մի երկրի հետ, որը շարունակում է պատանդառված պահել Հայաստանի քաղաքացիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ավելին, նրանց հյուծում, կտտանքների է ենթարկում Բաքվի բանտերում»,- այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մետ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ սա նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիեւի հետ գործում է սինխրոն՝ ընդդեմ Արցախի եւ Հայաստանի։

«Արարատ Միրզոյանն այսօր ասում է՝ մենք գրեթե բոլոր կետերով համաձայնության ենք եկել։ Այդ կետերի մեջ արդյոք մտնո՞ւմ է Սահմանադրության հարցը, որը ՀՀ իշխանությունն ասում էր, որ մեր ներքին գործն է։ Այդ ո՞ր օրվանից է ՀՀ հիմնարար փաստաթուղթը՝ Սահմանադրությունը դարձել է Ալիեւի հետ խոսակցության կամ բանակցության առարկա։ Իսկ հիմա նրանք խոսում են նոր Սահմանադրության մասին՝ Ալիեւի պահանջով, ինչն անթույլատրելի է։ Եվ ես կարծում եմ, որ ժողովուրդն ուղղակի պիտի մերժի»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ են հասարակությունն ու ընդդիմությունն այսքան անհաղորդ, ինչո՞ւ պայքարի գործողություններ տեղի չեն ունենում, Թագուհի Թովմասյանը պատասխանեց, որ Հայաստանի բնակչության մոտ 70 տոկոսն անտարբեր է ամեն ինչի նկատմամբ։ Սա համընդհանուր խնդիր է, որը պետք է լուծել։ «Ես կարծում եմ՝ մարդկանց ցասումն իսկապես մեծ է, մարդիկ մերժում են, եւ հուսանք, որ կգա նաեւ դա ինչ-որ ձեւ արտահայտելու տարբերակը։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը այդ համաձայնագրի մասին խոսում են տարբեր ձեւերով, այսինքն՝ մենք ունենալու ենք մի փաստաթուղթ, որն ունենալու է մեծ անհասկացվածություն։ Եվ այստեղ մենք շատ լուրջ պրոբլեմ ենք ունենալու»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31