Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ

Մարտ 14,2025 15:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։

2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրները խոստացել են աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ: Համաձայնագրի այս նախագիծը վկայում է երկու անդամ պետությունների կամքի մասին՝ կառուցելու կայուն և երկարատև խաղաղություն տարածաշրջանում։

Այժմ կարևոր է պահպանել այս ընթացքը և ապահովել այս գործընթացի սահուն ավարտը` բարիդրացիական հարաբերությունների ոգով և երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով՝ համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության:

Եվրոպայի խորհուրդը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և կշարունակի իր աջակցությունը տրամադրել երկու անդամ պետություններին, մասնավորապես՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության լիարժեք հարգումն ապահովելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31