Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարգի դեմքի արտահայտություն պետք է ունենանք և ի՞նչ շարժումներ մենք պետք է չանենք սանկցիաներից խուսափելու համար. Քոչարյան

Մարտ 14,2025 15:16

«Անցած անգամ փաստաբան Օրբելյանը, եթե չեմ սխալվում, նկատողություն է ստացել դեմքի արտահայտության համար, ես նկատողություն եմ ստացել ձեռի շարժման համար: Շատ կցանկանայի, որ այս դատարանը կանխատեսելի դատարան լիներ: Չեմ ցանկանում նկատողություն ստանալ: Չեմ ցանկանում սանկցիաներ կիրառեք իմ փաստաբանի նկատմամբ, որովհետև դուք կարող է 3 անգամ կիրառեք, հետո զրկեք փաստաբանի իրավունքից՝ ինձ պաշտպանելու և հասնենք նրան, որ այս դահլիճում փորձառու փաստաբան չմնա: Իրավունք ունեմ մտածելու, որ նման շարժառիթ այս դատարանն ունի:

Դրա համար իմ առաջարկը հետևյալն է սահմանեք՝ ինչ կարգի դեմքի արտահայտություն պետք է ունենանք և ինչ շարժումներ մենք պետք է չանենք սանկցիաներից խուսափելու համար: Միգուցե նկարներով, միգուցե այլ տարբերակով, բայց մենք հասկանանք՝ ոնց մեզ պահենք դատարանում»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31