Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնորոշման իրավունքի համար պայքարող մարդիկ Բաքվում դատվում են, իսկ ՄԱԿ-ը չի կանխում Ադրբեջանի հանցագործությունը»․ Գեղամ Ստեփանյան

Մարտ 14,2025 14:52

«Ողբերգական է, որ 21-րդ դարում աշխարհում խաղաղության եւ անվտանգության համար ստեղծված կառույցն ուղղակի չի կարողանում կամ չի անում այն քայլերը, որոնք անհրաժեշտ են իր իսկ կանոնադրական ու հիմնարար սկզբունքների պաշտպանության համար»,- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցավ բողոքի ցույց, որի մասնակիցները պահանջում են ՄԱԿ-ի ներկայացուցիչներից՝ այցելել Բաքվում պահվող մեր գերիներին եւ ներկա գտնվել կեղծ դատավարությանը։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ կան մեխանիզմներ ու գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն՝ ապահովելու համար Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների առողջական վիճակը, պահման պայմանները, ինչպես վերջ դնելու այդ դատական ֆարսին եւ անձանց հայրենադարձել իրենց հայրենիք։

«Արցախի ժողովուրդը պայքարում է ինքնորոշման իրավունքի համար։ Նույն միջազգային իրավունքը շատ հստակ ամրագրում է, որ ինքնորոշման համար պայքարի ելած, ապստամբած ժողովուրդներն ունեն այդ իրավունքը, եւ որեւէ ձեւով դրանում որեւէ հանցագործություն չկա։ Եվ այսօր Բաքվում գտնվող անձինք, իհարկե, հենց դրա համար են գտնվում այնտեղ։ Այսինքն՝ մարդիկ, որոնք պայքարել են այդ ինքնորոշման համար, պայքարել են ինքնորոշման դիրքերում եւ Արցախի ժողովրդի հետ միասին առաջ են մղել այդ իրավունքների պաշտպանության օրակարգը, այսօր դատվում են, գտնվում են անազատության մեջ պարզապես իրենց հիմնարար իրավունքների իրացման համար։ Եվ դրան զուգահեռ՝ տեսնում ենք, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որն իր կանոնադրության մեջ հստակ ֆիքսել է այդ նույն ինքնորոշման իրավունքը, ազգերի իրավահավասարության իրավունքը, որեւէ գործողություն չեն ձեռնարկում՝ ադրբեջանական հանցագործությունները կանխելու համար»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31