Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը: «Այս հայտարարությունները վճռորոշ են տարածաշրջանում տևական խաղաղության և անվտնագության ուղղությամբ։
Կարևոր է պահպանել այս դինամիկան և ապահովել գործընթացի անխոչընդոտ ավարտը՝ նույն հեռանկարային և փոխզիջումային մոտեցմամբ՝ երկու կողմից էլ:
ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձաքննություն, եթե կողմերը դա խնդրեն», – մասնավորապես նշվում է ԵՄ հաղորդագրությունում։
Կարդացեք նաև