Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման, ունի բացառիկ կարևորություն»

Մարտ 14,2025 14:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը

Մարտի 13-ին տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Աղաջանյանը և Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը։

Հանդիմպան ժամանակ Եվրոպայի խորհրդի փորձագետ Քրիստինե Ասատրյանը ներկայացրել է «Երիտասարդների հզորացում և առաջնորդության հաղորդակցություն երեխաների համար» երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման Եվրոպայի խորհրդի չափանիշները։

Հարցուպատասխան ձևաչափով անցկացվել է երեխաների իրավունքների վերաբերյալ քննարկում, որի շրջանակներում ՄԻՊ փորձագետ Դավիթ Մարտիրոսյանը ծանոթության և մտքերի փոխանակումից հետո, խորհրդի անդամներին ներկայացրել է երեխայի լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի միջավայրի ապահովման, դպրոցներում բուլինգի և բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման, բացահայտման և արձագանքման հետ կապված խնդիրները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում արձանագրված խնդիրները և Խորհրդի առաջիկա ծրագրերը, իրականացվելիք գործողությունները:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ կարևորություն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31