Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Քլոյանը սուտասան է անվանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին

Մարտ 14,2025 14:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստին 2008 թվականի «մարտի 1-ին» զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը Քոչարյանի պաշտպաններից մեկին սուտասան անվանեց:

Այդ որակմանն արձագանքեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը. «Պարոն Քլոյանի վիշտը ես ընկալում եմ, բայց որեւէ մեկը նրան իրավունք չի տվել իմ նկատմամբ նման արտահայտությամբ հանդես գալու: Որպես հայ մարդ, նրա տարիքը հաշվի առնելով՝ չեմ պատասխանում, բայց այն, որ ձեր արտահայտությունը պետք է ստանա իրավական գնահատական, դա անխոս: Գործընկերս գտնում է, որ քրեական հետապնդում պետք է հարուցվի ձեր նկատմամբ»:

Արձագանքեց նաեւ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը. «Նորմա՞լ է, որ ՔՊ անդամի հայրը փաստաբանին ասում է սուտասան: Մի հատ նայեք ՔՊ-ի արտահայտած դիրքորոշումներին այս 7 տարվա ընթացքում սուտասանության առումով ու հիմա նիստերի դահլիճում ինչ են վիճարկում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31