Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ից պահանջում ենք ներկա գտնվել կեղծ դատավարությանը եւ այցելել հայ գերիներին»․ բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Մարտ 14,2025 14:11

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ այսօր տեղի ունեցավ բողոքի ցույց, որի մասնակիցները պահանջում են ՄԱԿ-ի ներկայացուցիչներից՝ այցելել Բաքվում պահվող մեր գերիներին եւ ներկա գտնվել կեղծ դատավարությանը։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ ՄԱԿ-ի կառույցներից պահանջում են իրենց լիազորությունների շրջանակներում տեր կանգնել իրենց ստանձնած պարտավորություններին եւ այցելել Բաքվում գտնվող հայերին՝ նրանց առողջական վիճակի եւ բռնությունների վերաբերյալ հստակ գնահատական տալով եւ գործողություններ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ։

«Ինչպես նաեւ, պահանջում ենք ներկա գտնվել կեղծ դատավարությանը, քանի որ ինչպես հայտնի է՝ այդ դատավարության վերաբերյալ մենք տեղեկատվությունը ստանում ենք բացառապես Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի միջոցով։ Եվ Ադրբեջանը ցանկացած ինֆորմացիա կարող է հրապարակել՝ դրանով նաեւ ազդելով նաեւ հանրության տրամադրությունների վրա։ Դրա համար շատ կարեւոր է միջազգային հանրության ներկայությունն այդ կեղծ դատավարությանը»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն էլ ասաց․ «Ռուբեն Վարդանյանը Բաքվից շատ կարեւոր մի հայտարարություն արեց, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, չի կարող լինել խաղաղություն։ Ես ուզում եմ վերահաստատել եւ ասել, այդ մարդիկ իրական խաղաղություն ու անվտանգություն չլինելու գերիներն ու պատանդներն են։ Չկա ու չլի լինելու իրական խաղաղություն, որովհետեւ դրա իրական նախադրյալները չկան»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31