Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաքվե»-ն անկախ դիտորդի կարգավիճակով կմասնակցի Գյումրիում և Փարաքարում ընտրություններին

Մարտ 14,2025 14:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ների հետ համատեղ, որոշել է մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում կայանալիք ընտրություններին մասնակցել անկախ դիտորդի կարգավիճակով՝ իրականացնելու ընտրական գործընթացի ամբողջական իրավական վերահսկողություն։

Մաս չենք կազմելու որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի նախընտրական ցուցակի, չենք ներգրավվելու քարոզչական աշխատանքներում, փոխարենը հետևողական ենք լինելու ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և մեր բոլոր քաղաքացիների ձայների անվերապահ պաշտպանությանը։

Կոչ ենք անում Գյումրիի և Փարաքարի բնակիչներին ակտիվորեն մասնակցելու առաջիկա ընտրություններին և հետևողական լինել դրանց ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը։
Նախկինում արձանագրված բազմաթիվ ընտրախախտումները հիմք են տալիս ենթադրելու, որ պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործել։

Ընտրական գործընթացը, ցավոք, իր մեջ ունի բազմաթիվ զարտուղիներ՝ քաղաքացու իրական ձայնը աղավաղելու։

Քաղաքացիներն իրենց իրավունքների ոտնահարման ցանկացած դեպքով կարող են զանգահարել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման թեժ գիծ՝ 033–97-82-81 հեռախոսահամարով։ Մենք հանձն ենք առնում մեր բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքների լիարժեք իրացումը։

Հայաքվե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31