Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այդ չորս սահմանից մի կողմը չես ճանաչում, չես ճանաչում նաև քո գոյությունը. Ալեն Սիմոնյան

Մարտ 14,2025 14:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական գործիչները, որոնք ասել են ու կասեն, որ Հայաստանը չպետք է ճանաչեր ու ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ասում են, որ

Հայաստանը պետք է չճանաչի ինքը իր տարածքային ամբողջականությունը,
Հայաստանը պետք է հավերժ պատերազմի մեջ լինի իր առնվազն երկու հարևանների հետ,
Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում միջազգային իրավունքից,
Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում որպես սուբյեկտ բոլոր հնարավոր բանակցություններից:
Երրորդ ուժերի համար դուռ է բացում մեր երկիր:
Ճանապարհ բացում Հայաստանի Հանրապետության անկախության և պետականության վերացմանը:

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է չորս հայտնի երկրների մեջտեղում, Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է և, եթե այդ չորս սահմանից մի կողմը չես ճանաչում, չես ճանաչում նաև քո գոյությունը:

Այս պարզագույն բաները չհասկանալը անհնար է, այս ամենը հասկանալով ասելը, պնդելը, քարոզելը հինգերորդ շարասյանը և թշնամուն բնորոշ քայլ է:

Այլ մեկնաբանություն չկա և չի կարող լինել:

Հ.Գ. Ի դեպ՝ Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31