Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու ու անվտանգ ապրելու պայմաններ այս պահին չեմ տեսնում․ Արարատ Միրզոյան

Մարտ 14,2025 14:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու ու անվտանգ ապրելու պայմաններ այս պահին չեմ տեսնում. այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։

Արարատ Միրզոյանն ավելի անկեղծացավ եւ հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից ջանքեր էլ չի տեսնում այդ պայմաններն ապահովելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Արարատ Միրզոյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի միջեւ լեզվակռիվ սկսվեց, երբ Արարատ Միրզոյանը ՀՅԴ-ի հասցեին մեղադրանքներ էր հնչեցնում՝ այլ պետության շահերը սպասարկելու վերաբերյալ պնդմամբ։

«Ձեր տեսլականն է, որ ՀՀ-ն պետք է լինի գուբերնիա, ինքնիշխան չպետք է լինի»,- Քրիստինե Վարդանյանին ասաց նա՝ հավելելով, որ վերջինիս անկեղծությանը չի կասկածում, ավելին, հնարավոր է համարում, որ ինքն անկեղծորեն հավատում է նրան, ինչ ասում է, բայց իր ավագ գործընկերներն իրենց հայտարարությունները անում են «այլ նկատառումներից ելնելով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Գալստյանն էլ վրդովվեց՝ մեղադրանքից, որ ՀՅԴ-ն դեմ է ՀՀ անկախությանը։ Լեզվակռիվը տեղափոխվեց նրա եւ Արարատ Միրզոյանի դաշտ։ Լիլիթ Գալստյանն Արարատ Միրզոյանին հորդորեց բարոյական լինել՝ նայել ՔՊ-ի թողած հետագիծը, փորձել հասկանալ, թե պատմությունն ի՞նչ է դաջելու իրենց ճակատին, 2018-ի իրենց զրոյական կետը, որը հանգեցրեց պատերազմի, հայրենազրկման, կապիտուլյացիայի։

«Իմ անկեղծությունը բաց է եւ անթաքույց․ տեսնում եք, չեք տեսնում՝ ձեր գործն է»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31