Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը շարունակում է ոչնչացնել Արցախի մայրաքաղաքի խորհրդանշական արժեք ունեցող շինությունները: Հիշողությունը բնաջնջելու քաղաքականության հերթական զոհն է դարձել ԱՀ կառավարության շենքը: Հենց այս շենքի նիստերի դահլիճում է տեղի ունեցել 1988 թվականի փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզային Խորհրդի պատմական նիստը, որով մարզի օրենսդիր իշխանությունը օրինականացրել է արցախահայության՝ Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջը: Այս նույն շենքում են կայացվել մյուս բոլոր բախտորոշ որոշումները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը:
Խորհրդանշական այս շենքի քանդումը, որի արտաքին տեսքի նորոգումը Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմը նախաձեռնել էր դեռեւս անցած տարի, սկսվեց այս տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ստեփանակերտ կայացած այցից եւ հողին հավասարեցված պատմական վեց թաղամասերի տեղում այսպես կոչված «Հաղթանակի զբոսայգի» հիմնադրելուց հետո:
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդ
Կարդացեք նաև