«Թուրքիայի հետ առանցքային է սահմանների բացումը, ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, որը կենսական նշանակություն ունի»,- ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին պատասխանելիս։
Հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում, ըստ Արարատ Միրզոյանի, Հայաստանը ճահճից դուրս կգա։ Նա տեղեկացրեց, որ Թուրքիայի հետ պայմանավորվել են՝ վերականգնել Անիի պատմական կամուրջը (լուսանկարում) եւ հավելեց․ «Ունենք պայմանավորվածություններ, որոնք կյանքի չեն կոչվում, օրինակ, երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը, սահմանի բացումը նրանց համար, նաև Հայաստանի եւ Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն»։
Արարատ Միրզոյանը հիշեցնում է՝ 2025 թվականի փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում, որն արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայություն իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժով․ «Սա, իհարկե, նշանակում է, որ Հայաստանի սահմանային բոլոր անցակետերում՝ գործող- չգործող, ինչպիսին, օրինակ Մարգարան է, արդեն մարտի 1-ից ծառայություն է իրականացնում Հայաստանի սահմանային ծառայությունը։ Սա բոլորովին, մեղմ ասած, անկարեւոր փաստ չէ։ Նաեւ ուզում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի մեր գործընկերներին՝ մինչ այս պահն այդ ծառայությունն իրականացնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ