Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունների հետ կապված, որոնք այս կամ այն կերպ միանշանակ չեն ընդունվում, մենք լուրջ խնդիրներ ենք տեսնում». քաղաքապետի խոսնակ

Մարտ 14,2025 13:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինչ վերաբերվում է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալություններին՝ ոչ միայն վերջին շրջանում, այլեւ նախկինում, հայտարարել եմ, որ մենք այս կամ այն դրվագով, հիմնավոր կասկածով համագործակցում ենք մեր ուժային գործընկերների հետ: Դուք տեսած կլինեք, որ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ առնվազն մի դեպքի հետ կապված մենք հրապարակային ասել ենք, որ խնդիր կա, այդ խնդրի վերաբերյալ որոշակի փաստաթղթեր ենք փոխանցել մեր գործընկերներին եւ գործին, այսպես ասած ,որոշակի ընթացք է տրվել: Դա գաղտնի չէ, մենք հրապարակային դրա մասին ասել ենք»,- ճեպազրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլ քարտուղար Հայկ Կոստանյանը:

Երեւանի քաղաքապետի մամուլ քարտուղարը հավելեց, որ Երեւանի քաղաքապետարանը գործ ունի շուրջ 30 հազար աշխատակցի հետ. «Եթե 30 հազար աշխատակցի դեպքում լինում են դեպքեր, երբ գծված խաղի կանոններից մարդիկ անցնում են, բնականաբար, մենք էդ տեսակ գործընկերների հետ չենք ցանկանում մեր աշխատանքը շարունակել: Ընդ որում, դա ոչ միայն մեր ցանկությունն է, այլեւ օրենքի պահանջը»:

Վերջին ձերբակալությունների հետ կապված էլ Հայկ Կոստանյանը նշեց. «Եթե ծանոթանանք ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված գործընկերների փաստաբանների փաստարկներին, իմանանք, թե ինչո՞ւ են մեղադրվում, ինչու են անազատության մեջ կամ տնային կալանքի տաք, կհասկանաք, որ ինչ-որ մի բան այնպես չէ… Դրա համար ես կարծում եմ՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունների հետ կապված, որոնք այս կամ այն կերպ միանշանակ չեն ընդունվում, մենք լուրջ խնդիրներ ենք տեսնում»:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31