Լրահոս
Օրվա լրահոսը

Team-ը բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի

Մարտ 14,2025 12:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

14 մարտի, 2025 թ, Երևան 2025-ի ընթացքում Team Telecom Armenia-ն բջջային ցանցի լայնածավալ արդիականացում կիրականացնի Երևանում, մարզերում և միջպետական ճանապարհներին:

Այս գործընթացը զգալիորեն կընդլայնի ցանցի ծածկույթը, կբարձրացնի բջջային ինտերնետի արագությունը և ցանցի թողունակությունը՝ բնակչության ավելի լայն շրջանակներին թույլ տալով օգտվել Team-ի ծառայություններից նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ։

«Այս տարի մեր ռեսուրսներն ու ուշադրությունը կենտրոնացնելու ենք բջջային ցանցի արդիականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով շեշտակի լավացնելու ծառայությունների որակը։ Հավակնոտ այս նախագիծն իրականություն է դառնում նաև շնորհիվ մեր NGN օպտիկամանրաթելային ցանցի, որը բջջային կայաններն իրար է կապում հուսալի, անվտանգ ու գերարագ ստորգետնյա ենթակառուցվածքով»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Առաջին փուլով բջջային ցանցը վերազինվելու է Տավուշի մարզի բոլոր բնակավայրերում։ Այստեղ ընկերությունը 30%-ով կավելացնի բազային կայանների քանակը, նոր տեխնոլոգիաներ կներդնի արդեն իսկ գործող կայաններում, ինչը  էապես կբարձրացնի թե՛ ձայնային, թե՛ ինտերնետ ծառայությունների որակը:

Այնուհետև կատարվելու են միջպետական ճանապարհների բջջային ծածկույթի ընդլայնման աշխատանքները․ այդ ուղիներով երթևեկելիս Team-ի բաժանորդներն ապահովված կլինեն էլ ավելի արագ ու կայուն կապով:

Հաջորդիվ մեկնարկելու են 4G ծածկույթի բարելավման և 5G ցանցի գործարկման ծավալուն աշխատանքները Երևանում: Team-ը բջջային ցանցը կվերազինի նաև այլ մարզերում, որի մանրամասները կներկայացվեն հավելյալ:

 Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։

 Team-ը ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, որոնց բարձր որակն ապահովելու նպատակով 2021 թվականին մեկնարկեց իր ռազմավարական նախագիծը՝ տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ թողունակությամբ օպտիկամանրաթելային (NGN, Next Generation Network) ցանցի կառուցումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31