Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ դեպերում քաղաքապետի նկարով, բայց իր հետ կապ չունեցող ահասարսուռ վերնագրեր են լինում. Հայկ Կոստանյան

Մարտ 14,2025 12:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդում, օրինակ, եղել է Ֆրանսիայի նախկին վարչապետը: Դա ոչ թե գլուխ գովելու բան է, այլ որոշակի ցուցիչ , որ Ֆրանսիայի նախկին վարչապետը Հայաստանում՝ ԱՆԻՖ-ում տնօրենների խորհրդի անդամ է եղել: Եվ մի շարք այլ հեղինակավոր մարդիկ են եղել, ում դուրս գալուց հետո որոշակի պրոբլեմներ են ի հայտ եկել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը փոխելուց հետո»,- ճեպազրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլ քարտուղար Հայկ Կոստանյանը՝ ի թիվս այլնի պատասխանելով լրագրողների հարցերին եւ «Հետքի» այն հրապարակմանը, թե ԱՆԻՖ-ը փոշիացրել է միլիարդավոր դրամներ, իսկ Ավինյանի կնոջ ընկերուհին օֆշորում բացել է կազմակերպություն, որին նույն հիմնադրամից մեծ գումարներ են փոխանցվել:

«Ես ԱՆԻՖ-ի մասին շատ դետալներ եւ մանրամասներ չգիտեմ, քանի որ դա ուղիղ կապ չունի Երեւանի քաղաքապետարանի հետ, հիմնադրամի ստեղծում, կառավարումը եւ այլն այդքան էլ կարեւոր չեն եղել ինձ համար: Բայց քանի որ ոչ միայն ԱՆԻՖ-ի, այլեւ Երեւանի քաղաքապետի անձի հետ կապված եւ շատ դեպքերում իր հետ կապ չունեցող, բայց իր նկարով ահասարսուռ վերնագրերի ենք հանդիպում, ես ինքս եմ առաջարկել, որպեսզի հասկանամ ԱՆԻՖ-ի պատմությունը եւ որոշակի պարզաբանումներ տամ մարդկանց համար…

ԱՆԻՖ-ը իր հիմնադրման օրվանից սկսած ստացել է 4,1 մլրդ դրամի պետական ֆինանսավորում, եւ դրանից հետո 5,5 մլրդ դրամի չափով հարկեր է վճարել պետությանը: Կարծում եմ, 4 մլրդ ֆինանսավորում ստանալը եւ 5,5 մլրդ հարկ վճարելը խոսում է ոչ թե ձախողման, այլ լրիվ այլ բանի մասին: ԱՆԻՖ-ը ունեցել է նաեւ որոշակի հաջողություններ, դրանից մեկը շուրջ 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ էին , մոտավորապես 7 մլրդ դրամի չափով տեղական ներդրումներ են իրականացվել, 900 մլն դրամի չափ էլ եղել են մասնավոր համաներդրումներ»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31