Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարի շուրջ 5000 ծառ է տնկվել, 30 կմ ոռոգման ցանց է իրականացվել. Հայկ Կոստանյան

Մարտ 14,2025 11:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ուզում եմ անդրադառնալ երկու թեմայի, որը քաղաքում արդեն տեսանելի է: Մեկը առաջիկայում սպասվող ծառերի փոխարինման, ծառերի լրացման աշխատանքներն են: Թե մասնագիտական հանրության, թե Երեւանի քաղաքապետարանի կողմից արդեն մեկ տարուց ավել է, ինչ այս հարցը քննարկվել է՝ ամենատարբեր ձեւաչափերով: Մասնագետների լայն շրջանակի կողմից միանշանակ կա այն դիրքորոշումը, որ այո՛, այն ծառերը, որոնք կենսունակության ավարտին մոտ են եւ իրենց ֆունկցիան չեն կատարում, փոխարինման ենթակա են:

Բայց պարբերաբար ականատես ենք լինում մի տեսարանի, երբ հայտնվում են մարդիկ, սկսում են խոսել ծառերի սպանդից, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից եւ մի շարք այլ գնահատականներ են տալիս»,- ճեպազրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Հայկ Կոստանյան

«Հիմա, թե միայն 2024թ ինչ ենք արել կանաչապատման ոլորտի հետ կապված… Առաջին հայացքից կթվա, թե շուրջ 30կմ ոռոգում իրականացնելն առանձնապես մի նորություն չէ, եւ Հայաստանի անկախությունից ի վեր բոլոր տարիների ընթացքում նման ծավալի աշխատանքներ են իրականացվել, բայց վստահ եմ՝ շատերդ էլ, թե մինչեւ 2018թ եւ դրանից հետո որոշ շրջանում ականատես եք մի պատկերի, որ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում տնկվել են ծառեր՝ չունենալով ոռոգման աշխատանքներ: Եվ եթե հետհայացք անենք, գնաք տեսնեք, թե այդ ծառերն ինչ վիճակում են գտնվում, շատ դեպքերում ականատես կլինեք, որ ծառեր չկան, որովհետեւ եթե չկա ոռոգման համակարգ, ծառերը վերանում են:

Այդ 30 կմ ոռոգման ցանցը, որ իրականացրել ենք, այս տարի եւս շարունակվելու է այլ ծավալներով: Նաեւ ուզում եմ ասել, որ նախորդ տարի շուրջ 5000 տարբեր տեսակի ծառեր են տնկվել: Նորքի երբեմնի այգիներում էլ շուրջ 7 հա տարածքի վրա շատ բարդ ռելիեֆում իրականացրել ենք ծառատունկ, նաեւ ոռոգման համակարգ ենք իրականացրել, ունեցել ենք 95 տոկոս ծառերի կպչողականություն»,-ասաց նա՝ հավելելով, որ պատրաստվում են էլ ավելի բարելավել Երեւանի կանաչ ֆոնդը:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31