Shamshyan.com. Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գործող «ՎիԷլՎի» խանութի հետնամասում կրակ և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում:
Կարդացեք նաև
Հրշեջներին հաջողվել է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: