Լրահոս
Օրվա լրահոսը

Սա է Հայաստանի գլխավոր դժբախտությունը` ում ձեռքն իշխանություն է ընկնում, նա հավերժ ուզում է իշխանության մնալ. «Ազգ»

Մարտ 14,2025 11:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մենք պետք է թույլ չտանք, որ Բաքվում մեր գերիներից որեւէ մեկի հետ բան պատահի, ողջ աշխարհով մեկ պետք է բղավենք այդ մասին, պետությունն այն աստիճանի փալաս չպետք է դարձնենք, որ նրա անձնագիրն ունեցող քաղաքացին խոշտանգվի ու հացադուլից մահանա Բաքվում: Դրա համար պետք է զորաշարժել դուրսուներսի բոլոր հնարավորությունները: Չի՛ կարելի պետության եւ նրա ղեկավարների ուղիղ պարտականությունները չկատարել` ՀՀ անձնագիր ունեցող մարդկանց ամեն կերպ պաշտպանելու առումով:

Ներքաղաքական ամուր կառուցվածքը, որն ամուր երկրի հենքն է, նույնպես բացակա է: Միայն երկու օրինակ:

Դրանցից մեկը Գյումրիում կատարվողից է տեսանելի: Ի՜նչ դարակազմիկ պայքար է` հանուն նախապես գծած քարտեզի, էս ինչխ է, որ ոչ մի արժանավոր, սխեմայից դուրս գյումրեցի չկա այդ պայքարում, այլ միայն քաղաքական քարտեզի ներկա խորհրդարանական գծագրության արտածումն է այնտեղ, եվրոպակա՜ն թեկնածուն էլ` վրադիր: Ու ինչո՞ւ եք նորից նախկին- ներկա, կամ «հատիկ առ հատիկ, յաշիկ առ յաշիկ, քյաբաբ առ քյաբաբ» թալանածը վերադարձնելու էժան խոսույթը, կամ «թուրք ու դավաճան» հիշոցները մեջտեղ բերել, դրանք ո՞ւմ են ուղղված, ո՞ր ընտրողին են խաբշտելու: Եկեք նկարագրեմ` դուք ասեք, ընդհանրացումները վերահասցեագրելով ապագա խորհրդարանական ընտրություններին:

-Թոշակառուների՞ն, որոնց թոշակը մի շաբաթում վերջանում է, որոնք անատամ, առանց տեսողության նստած են, ու որ գնում են կլինիկաները` նրանց մի տարվա թոշակի չափ գումար են պահանջում աչքի ոսպնյակ փոխելու կամ մի երկու ատամ սարքելու համար:

-Ռուսաստանից միգրացիայի օրենքների խստացման պատճառով վերադարծածների՞ն, որոնք առանց աշխատանք են, ուր գնում են` էժան աշխատուժ հնդիկի են ռաստ գալիս, ու դեռ նրանց աշխատած գումարներն եք ուզում հայտարարագրել- հարկել:

Ուսանողների՞ն, ում կյանքը կիսով չափ թանկացրել եք Երեւան գալ-գնալու վրա, ու նրանք հոգնել են տան անդամներից ամեն օր սեւերես փող ուզելուց:

Ո՞վ մնաց`իշխանության թալանը վերադարձնելուն եւ իրենց բաժանելուն դեռեւս հավատացող մի քանի լյումպեն, սեփական կուսակցությոնների սեփական անդամները, քաղաքապետարանի աշխատակիցները ու էն փողատերերը, որ կախված են իշխանությունից:

Ընտրողին եւս դեգրադացրել եք ձեր համակարգով եւ հակահամակարգով` ձեռք-ձեռքի տված:

Նա տալու է պատասխանը ե՛ւ Գյումրիում, ե՛ւ հետո: Վայելե՛ք:
Եթե չեք հասկանում, որ ե՛ւ համակարգը, ե՛ւ հակահամակարգը արմատապես պիտի փոխվեն, իշխանության ախորժակ ունեցող բոլոր հոգնեցրածներին պետք է փոխարինել կարգին, հայրենասեր ու պրոֆեսիոնալ նոր մարդկանցով, գլուխ չտարածներով, ոտնիգլուխ կոռուպցիայի մեջ չխրվածներով, սրա-նրա հովանավորությունը չվայելողներով: Այսպես է լինելու, դեռ առիթներ կլինեն համոզվելու, ու սա է Հայաստանի գլխավոր դժբախտությունը` ում ձեռքն իշխանություն է ընկնում, նա հավերժ ուզում է իշխանության մնալ:
Ընտրողն էլ դրան կպատասխանի չընտրելով:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31