Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը որոշել է քրեածին իրավիճակը երկրում բարելավել՝ օրինական, գրանցված զենքերը հավաքելով․ «Ժողովուրդ»

Մարտ 14,2025 10:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարի 21-ից հանրային քննարկման ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախատեսում է, որ պարգեւատրված կամ զենքով պարգեւատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը ոստիկանություն ներկայացնել պարգեւատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգեւատրված լինելու դեպքում՝ երկրորդ եւ հաջորդ միավոր բոլոր պարգեւատրական զենքերը։

Բացառություն են միայն այն մարդիկ, ովքեր ռազմականացված կազմակերպություններում 20 եւ ավելի տարի ծառայության ստաժ եւ առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեն. նրանք կարող են միայն մեկ պարգեւատրված զենք ունենալ։ 92 տոկոսով մերժված (տե՛ս լուսանկարը) այս նախագծով Արփինե Սարգսյանը ակնկալում է «զենքով պարգեւատրման գործընթացը դարձնել առավել արժանիքահեն եւ որոշակիացված, ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պարգեւատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման։ Միաժամանակ, շրջանառությունից դուրս կբերվեն այն զենքերը, որոնց պարգեւատրման հիմքերում բացակայում են ստանդարտներ»: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց տարբեր սխրանքների, հայրենանվեր գործունեության համար Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության ղեկավարների կողմից անցած տասնամյակներում պարգեւատրվել են զենքով, անարժան են եղել, պետք է հետ հավաքել պետական պարգեւները: Ըստ Արփինե Սարգսյանի՝ այսուհետեւ պարգեւատրման ինստիտուտը կպահպանվի միայն ՀՀ վարչապետի դեպքում: Այսինքն՝ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից տրվելիք պարգեւատրումները կլինեն օրինական եւ արժանի: Սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք:

Տեղեկացնենք, որ մինչ այս նախագիծը 3-4 ամիս առաջ բոլոր օրինական զենք ունեցողները, մեկ այլ ՔՊ-ականի՝ օրենքում փոփոխություն անելու համաձայն, գնացել են ոստիկանություն, նորից հաշվառվել, նորից քննություն հանձնել, ծախսել դրա համար նվազագույնը 100 հազար դրամ, եւ հիմա նախարարը մարդկանց ծախսած գումարները համարում է անտեղի եւ որոշել է քրեածին իրավիճակը երկրում բարելավել՝ օրինական, գրանցված զենքերը հավաքելով:
Այսինքն, ապօրինի զենքի շրջանառությունն ու վաճառքը չի կարողանում կանխել նախարարը, օրինական զենքերն է հավաքում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31