Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Իջևանի մասնաճյուղը

Մարտ 14,2025 10:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Տավուշի մարզկենտրոն Իջևանում գտնվող մասնաճյուղը։ Երկհարկանի մասնաճյուղը տեղակայված է Իջևանի կենտրոնում՝ Երևանյան 124 հասցեում, այն վերազինվել է նորագույն տեխնոլոգիաներով։ Բանկի վերաբացման արարողությանը ներկա էին Բանկի գործընկերները, աշխատակիցները, հաճախորդները և այլ հյուրեր։

Ֆասթ բանկի «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Կարեն Բադալյանն ասել է․ «Վերաբացել ենք Ֆասթ բանկի ևս մեկ հասցե, որտեղ բոլոր հաճախորդներն արդեն ավելի հարմարավետ կկատարեն բանկային գործարքները։ Սրահը համալրել ենք ժամանակակից բանկային ստանդարտներին համապատասխանող անհրաժեշտ ամեն ինչով՝ ավելի արագ ու ճկուն ֆինանսական լուծումներ տրամադրելու համար։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Իջևանի մասնաճյուղը կգործի 24/7 գրաֆիկով»։

Ֆասթ բանկի նոր մասնաճյուղում գործում է հերթերի կանոնակարգման համակարգ, որը հաճախորդների փորձառությունը դարձնում է արագ և հարմարավետ։ Ֆասթ բանկի աշխատակիցներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի և տրամադրում բարձրակարգ սպասարկում։

Ի դեպ, Ֆասթ բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31