Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կառավարության ջանքերը դեռ արդյունք չեն տալիս․ Փաշինյանը Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին

Մարտ 13,2025 23:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք այսօր առնվազն 23 գերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք ունենք Ադրբեջանում եւ նաեւ մենք փորձում ենք հնարավոր ջանքերը գործադրել այդ խնդրի լուծման համար: Բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա տեղի է ունենում մի պայմաններում, երբ Ադրբեջանը, ըստ էության, այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ եւ էսկալացիոն նպատակներով»,-նշեց Նիկոլ Փաշինյանը պատասխանելով թուրքական լրատվամիջոցների հարցերին։

Ըստ վարչապետի՝ ասում են Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում այդ խնդիրը լուծելու համար։ «Ես, ընդհանուր առմամբ, այդ քննադատությունը հասկանում եմ եւ միշտ ասում եմ՝ քանի դեռ այդ ջանքերը, որ կառավարությունը գործադրում է, արդյունք չեն տալիս, բոլորը կարող են ասել՝ որ ջանք չի գործադրվում, որովհետեւ այդ ջանքերը հիմնականում դիվանագիտական մակարդակով են գործադրվում: Ինչո՞ւ, որովհետեւ այս ժանրի մեջ հրապարակային հայտարարությունները պետք է լինեն շատ նպատակային եւ կոնկրետ նպատակի ծառայեն: Եվ այդ հրապարակային հայտարարությունների որոշակի դեպքերից անդին՝ արդեն իրենք ոչ մի օգուտ չեն տալիս եւ ընդհակառակը՝ վնաս են տալիս»,-նշեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց 2023 թվականի դեկտեմբերը, երբ 32 գերեվարված հայերը վերադարձան Հայաստան, եւ մինչեւ վերջին վայրկյանը ոչ մեկի հայտնի չէին այն ջանքերը, որ կառավարությունը գործադրում էր։

«Մինչեւ վերջին վայրկյանը հնչում էին քննադատություններ, որ կառավարությունը ոչինչ չի անում: Եվ այդ մարդիկ իրենց տեսակետից ճիշտ էին, որովհետեւ նրանց տեսակետից կառավարությունը որեւէ բան անում է միայն այն պարագայում, երբ այդ խնդիրը լուծված է»,-նշեց նա։

Փաշինյանի գնահատմամբ այդ հարցը ցավոտ հարց է։ «Ընդ որում արդեն իսկ հրապարակային հայտարարություններ կան խոշտանգումների մասին, արդեն իսկ վիզուալ հիմնավորումներ արգելված միջոցների մասին, որն իհարկե անհանգստացնող է, անընդունելի եւ Հայաստանի կառավարությունն այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել»,-եզրափակեց Փաշինյանը:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31