«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Սա պաշտոնական դիրքորոշում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ կարեւոր է ու ես պարբերաբար այդ հարցերի շուրջ անընդհատ խոսում եմ եւ Հայաստանում, եւ արտերկրում մեր հայրենակիցների հետ»,-պատասխանելով թուրքական լրատվամիջոցների հարցերին՝ նշել է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողը հարցրել է, թե արդյոք Սահմանադրության փոփոխությունից հետո կհանվի Արեւմտյան Հայաստան անվանումը։
Ըստ վարչապետի՝ շահարկում են, խոսելով այն մասին, թե ուրանում ենք, մոռանում ենք մեծ Եղեռնը: «Հայաստանում եւ հայության շրջանում, դա անառարկելի ճշմարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չի դա ժխտել կամ ուրանալ։ Դա անուրանալի ճշմարտություն է»,-ասաց Փաշինյանը անդրադառնալով Մյունխենի հայության հետ հանդիպմանը;
Նրա խոսքով՝ որեւէ խորհրդարան կամ կառավարություն մի որոշում է ընդունում, շատ ենք ոգեւորվում։ այդ որոշումից ոգեւորությունն ու ուրախությունը մարում է, մենք մտածում ենք թե այդ որոշումը ինչ է տալիս մեր անմիջական միջավայրի հետ փոխհարաբերություններին;
«Ու երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումները ինչքան են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը։ Այստեղ է, որ մենք պիտի կենտրոնանաք Հայաստանի շահերի սպասարկման վրա, ինչպես պետք է հենվենք պատմական ճշմարտության վրա։
Կարդացեք նաև
Այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, որտեղ չի եղել Հայաստանի Հանրապետություն։ Այսօր կա Հայաստանի Հանրապետություն միջազգայնորեն ճանաչված պետություն ու այդ պետությունը ունի հնարավորություն ապահովվելու սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը, բայց անհրաժեշտ են որոշակի պայմաններ»,-նշեց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Արեւմտյան Հայաստան չի նշվել, այլ տեղերում կա նշված։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է վերջերս հնչեցրած իր միտքը, թե իր ընկալմամբ Արեւմտյան Հայաստանը Արմավիրի մարզն է ու Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրեր։
«Ես պրակտիկ խնդիր ունեմ, որպես ՀՀ վարչապետ պատասխանելու այն հարցին, որի մասին քիչ առաջ հիշատակեցիք։ Ես շատ ուղիղ եմ ասում մեր հանրությանը։ Ասում եմ, որ մենք պիտի հասկանանք ուրիշների ընկալումը մեր մասին։ Ի՞նչ ուղերձներ ենք տալիս տարածաշրջանին, եթե ասում ենք, որ սպասեք՝ մենք կհզորանանք, ու ինչ տարածքային փոփոխություններ կբերենք, մեզ կընկալնեն որպես սպառնալիք»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ